Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Վարդենուտցիները նախընտրում են ֆրանսիացի ներդրողներին․ ակցիա в хорошем качестве

Վարդենուտցիները նախընտրում են ֆրանսիացի ներդրողներին․ ակցիա 7 дней назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Վարդենուտցիները նախընտրում են ֆրանսիացի ներդրողներին․ ակցիա

Վարդենուտ գյուղի բնակիչները այսօր փակել են միջմարզային ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արագած լեռան լանջին էկոգյուղ, լեռնադահուկային համալիր և ջրամբար կառուցելու համար Վարդենուտի 4400 հա հողերը պետք է վաճառվեն «ՌԻԴ» ընկերությանը։ Սա որոշել է Կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերին՝ ներդրումային ծրագրի շահը գերակա համարելով գյուղացի սեփականատերերի շահերի հանդեպ։ Ցույցի մասնակիցները կարծում են, որ Արագածի վրա լեռնադահուկային համալիր կառուցելու թույլտվությունը պետք է հանձնվեր ֆրանսիական «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությանը, ոչ թե ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի «ՌԻԴ»-ին։ Տեղացիների խոսքով, «ՌԻԴ»-ը 110 հեկտար տարածքի գնման «անթույլատրելի էժան գին» է առաջարկել շուրջ 200 սեփականատերերին, հողի մեկ քառակուսի մետրն ընկերությունը գնահատել է ընդամենը 300 դրամ։ Իսկ ֆրանսիական մրցակիցը գյուղացիներին խոստացել է Արագածի վրա մի նոր Կուրշևել կառուցել և ավելի շահավետ գներ է առաջարկել հողի դիմաց։ Բնակիչները հերքում են, որ գործիք են դարձել ռուսական և ֆրանսիական բիզնեսների ձեռքում։ «Ռիդ»-ի հետ շփումը նրանց զարմացրել է։ Ընկերությունը, ասում են, էժանով ուզում է գնել հողերը, մի բան էլ գյուղացիներին մեղադրում հարստանալու մեջ ու դատի տալիս բոլոր 250 սեփականության վաուչեր ունեցողներին։ Մանրամասները՝ https://epress.am/2024/06/13/vardenut... https://t.me/epressam

Comments