Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Մեր մեծերը - Ջիվանի в хорошем качестве

Մեր մեծերը - Ջիվանի 10 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Մեր մեծերը - Ջիվանի

Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լևոնյան) (1846 - 1909), աշուղ, ժողովրդական երգիչ։ Ծնվել է 1846 թ. Ախալքալաքի գավառի Կարզախ գյուղում։ Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։ Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը։ Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա։ Աշուղական արվեստը Ջիվանին սովորում է կարզախցի նշանավոր աշուղ Սիայու մոտ։ Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Ջիվանին իր խմբով շրջագայել է հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ տեղերի հայաբնակ վայրերում։ 1895 թվականին աշուղը ընտանիքով ընդմիշտ տեղափոխվում է Թիֆլիս: 1909 թվականի աշնանը Ջիվանին ծանր հիվանդանում է և ընկնում անկողին։ Անօգնական վիճակում հիվանդությունը ծանրանում է և տևում հինգ ամիս։ 1909 թվականի մարտի 19 հանճարեղ երգիչը վախճանվում է։ Ջիվանին երգեց ավելի քան 40 տարի, ժողովրդի համար ոչինչ չխնայեց։ Նա հորինել է մոտ 800 երգ։ Աշուղի անվան հետ են կապված «Աշուղ Ղարիբ», «Ասլի Քյարամ», ինչպես և արևելյան այլ սիրավեպեր։ Նրա ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել 1882, 1912 թվականներին։ Մեր օրերում լույս են տեսել տպագրված և անտիպ երգերի մի քանի ժոդովածուներ։ Ջիվանին իր երգերով հանդես է եկել իբրև մեծ հայրենասեր, առաջադիմական գաղափարների պրոպագանդիստ, անարդարության, հետամնացության դեմ անհաշտ մարտնչող։ Հալածանքից խուսափելու նպատակով շատ մտքեր արտահայտել է այլաբանորեն։ Այդ տեսակետից առավել բնորոշ է «Խելքի աշեցեք» հռչակավոր երգը։ Հայ իրականության մեջ ոչ մի աշուղ այնպես չի սիրվել, ինչպես Ջիվանին։ Այսօր էլ գուսանի երգերը ամենուրեք հնչում են իրենց խոր բովանդակությամբ և հյութեղ եղանակներով։ Շատ աշուղներ երգեր են ձոնել մեծ երգչին, իսկ շատ շատերն էլ նրա անունը հիշատակել են իրենց երգերում։

Comments