Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ в хорошем качестве

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ Трансляция закончилась 3 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին. ՈՒՂԻՂ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, և կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերի. ի՞նչ է կատարվում մեր երկրում, ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, ինչու՞ է կատարվում այդ ամենը և որո՞նք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները: Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա Իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերն ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս: Ահա, այս Հայաստանի մասին է խոսքը: Իսկ ինչու պիտի այս քարտեզը բանավեճեր հարուցի, կրքեր բորբոքի: Մի պարզ պատճառով. ոչ միայն նախորդ 33 տարում, այլև դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետն ա՛յս Հայաստանը չի եղել: Ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ: Այդ պատճառներից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դժբախտությունն է, որն ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է եղել: Բայց պետություն երազելիս՝ մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից. Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան: Այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական և համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել: Սա կարող է էական չթվալ, բայց պատկերացրեք՝ դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն եք ուզում կառուցել: Մինչև այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրետանան, դուք չեք կարող կառուցել այդ տունը և շինարարությանն ուղղված ձեր ջանքերը երբեք չեն առարկայանա: Առավելագույնը, որ կունենաք՝ քաոտիկ գործողություններն են, որովհետև դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով, ինչ չափի: Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում: Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, և այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության և անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման և սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար: Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում: Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում: Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողներ, հայտնվում էին բանտերում և քաղաքական լուսանցքներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում: Ահա այս, հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ: https://a1plus.am/hy/article/473182

Comments