Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց» в хорошем качестве

«Մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց» 8 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց»

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս փաստաթուղթը ՀՀ ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ հարձակման նախնական ձեւերն են. «Դա նախատեսվում է իրականացնել 2017թ. գարնանը: Այս մտահղացումը տապալելու համար մենք պետք է լինենք նախահարձակ. մենք ինքներս պետք է գնանք ու վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որը այս պահին գտնվում է ՀՀԿ ձեռքին, մանավանդ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն 2017թ. է մնալու, այլեւ չի պատրաստվում դրանից հետո էլ հեռանալ»: Ըստ նրա՝ երեկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մատնեց իրենց ճակատում եղած խուճապը. «Նա ընդգծեց իմ սեռական պատկանելիությունը՝ ասելով, թե կին եմ, դրա համար չի պատասխանի ինձ: Ես այստեղ ոչ կին եմ հանդես գալիս, ոչ էլ տղամարդ, այլ որպես քաղաքական գործիչ եմ հանդես գալիս, որը պատասխաններ է ակնկալում մի իշխանությունից, որը հանձնել է հայրենի բնօրրանի տարածքները, որոնք իշխանության ձեւակերպմամբ՝ ամայի տարածքներ են:

Comments