Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Եռաբլուրում Ս. Հացպանյանի հողարկավորության հետ կապված խնդիրները դեռևս լուծված չեն в хорошем качестве

Եռաբլուրում Ս. Հացպանյանի հողարկավորության հետ կապված խնդիրները դեռևս լուծված չեն 6 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Եռաբլուրում Ս. Հացպանյանի հողարկավորության հետ կապված խնդիրները դեռևս լուծված չեն

Հունվարի 27-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Սարգիս Հացպանյանի ընտանիքի անդամների և ընկերները մամուլի ասուլիսը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչեւ այս ժամը այդպես էլ չպատասխանեց Սարգիս Հացպանյանի կնոջ, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկների դիմումին՝ թույլատրել Սարգիս Հացպանյանի Հուղարկավորությունը անել Եռաբլուրում։ Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիմիուին ի պատասխան ՀՀ Նախագահի ապարատից նրան զանգհարել են եւ քաղաքավարի տեղեկացրել, որ այդ հարցերը լուծվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Ասուլիսին մասնակցեցին «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, Սարգիս Հացպանյանի ընտանիքի անդամները։ Ձեզ ենք ներկայացնում նաեւ ազատամարտիկ (կրթությամբ ռեժիսոր) Սարգիս Հացպանյանի կողմից մարտական գործողությունների ժամանակ արված մի քանի նկարահանումներ, որպեսզի դիտողը պատկերացում կազմի Սարգիսի անցած մարտական ուղու մասին։ Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանի հենց համանուն «մարտական ուղի» փաստաթղթի բացակայությունն է, որ մեր իշխանություններին կարող է ձեւական իրավական հիմք տալ՝ չհամարել Սարգիս Հացպանյանին ազատամարտիկ եւ թույլ չտալ, որպեսզի նրա հուղարկավորությունը կատարվի Եռաբլուրում։

Comments