Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Երեկոյան ժամերգություն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։ в хорошем качестве

Երեկոյան ժամերգություն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։ 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Երեկոյան ժամերգություն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։

Խորհրդակատար՝ Տեր Եսայի քահանա և դպրաց դաս։ ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժողվրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժամերգությանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը: Ժամերգությունների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք: Ժամերգությունները կազմված են Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով երբեմն կրկնվում է մի քանի անգամ: Հայ միջնադարյան մատենագրության մեջ կենցաղավարել են Ժամերգության կամ ժամակարգության մեկնություններ, որտեղ տրված են Ժամերգությունների աստվածաբանական բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրով Անձևացին, Մովսես Երզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը: Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել՝ 6, 7, 8, ի վերջո ընդունվել է 9 ժամերգություն: Գլխավոր Ժամերգությունները յոթն են՝ համաձայն սաղմոսերգուի՝ «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի՝ ինը, քանի որ Ճաշու Ժ. իր հերթին բաժանվում է երեք մասի: #ժամերգություն, #երեկոյանժամերգություն, #ՍուրբՍարգիս, #եկեղեցի, #ծես Աղբյուր՝ ter-hambardzum.net

Comments