Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ինչ է ասում Աստծո Խոսքը ինքնասպանություններ վերաբերյալ в хорошем качестве

Ինչ է ասում Աստծո Խոսքը ինքնասպանություններ վերաբերյալ 2 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ինչ է ասում Աստծո Խոսքը ինքնասպանություններ վերաբերյալ

Մեր հավատքը մեզ սովորեցնում է, որ որքան էլ անհույս թվա մեր դժվարությունները կյանքում, Աստծո հետ միշտ հույս ունենալու պատճառ կա: Մեր Տերը շարունակաբար ընդգծում է դա: Նրա հրաշքները անհույս թվացող իրավիճակները վերածեցին ուրախության առիթների: Դժվար վիճակում մի կտրեք ձեր հույսն Աստծուց, այլ Պետրոսի պես վարվեք, ով զղջաց Քրիստոսին ուրանալու համար: Զղջացող ավազակի պես վարվեք, ով դրախտ գնաց խաչի վրա իր մեղքերը տեսնելու և զղջալու համար: Այլ ոչ թէ Հուդայի պես, ով հույսը կտրեց Աստծուց և գնաց կախվեց: Ինքնասպանությունը երբեք վավերական լուծում չէ կյանքի փորձությունների և դժվարությունների համար: Աստված է Կյանքի Աղբյուրը: Ուրեմն կամավոր կերպով կյանքից զրկելը նշանակում է ինքնակամ կտրվել քո կյանքի Աղբյուրից, առաջացնել հուսահատության զգացում, որը հնարավոր չէ շրջել, նույնիսկ այն Աստծո կողմից, ով Իր Որդուն ուղարկեց այս աշխարհ հենց մեզ հավատ տալու համար: Նա մեզ հույս տվեց: Դուք այդ հույսը խնդրեցիք և ստացաք մկրտության ժամանկ: Ու ինքան էլ դժվար լինի այս կյանքում, ես հույս ունեմ տեսնել, ընդունել և կիսել Նրա աստվածային սերը: Չկա ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ, ոչ մի մեղք, որը չափազանց մեծ է հաղթահարելու համար, եթե միայն մենք ամուր կառչենք այդ հույսից, որը, ինչպես Սուրբ Գիրքն է սովորեցնում, մեր մեջ է Սուրբ Հոգու բնակության շնորհիվ, ով բնակվում է Քրիստոնյաների մեջ: Կան մարդիկ, ովքեր, մի կողմից, ինքնասպանությունը դիտում են որպես աններելի մեղք, որը բացառում է մարդու փրկությունը, և մյուս կողմից էլ կան մարդիկ, ովքեր կընդունեն, որ նա, ով խլում է իր կյանքը, չի կարող վարվել հստակ և գիտակցված կերպով՝ հաղթահարվելով խավարից կամ ինտենսիվ մտավոր կամ զգացմունքային հիվանդությունից: Ցանկացած ինքնասպանության դեպքում, իհարկե, դժվար է տարբերել բազմաթիվ գործոններ, որոնք կարող են հանգեցնել նման անձնական ոչնչացման, ինչը շատերին ստիպում է վերապահել անձնական դատողությունը ինքնասպանության զոհի նկատմամբ: Ինչքան էլ որ խնդիրը կարող է բարդ լինել, մի բան, այնուամենայնիվ, միանշանակ է. մեր կյանքը մերը չէ, այլ Աստծո պարգևը. մեզ վստահված սուրբ պարգև, որը պետք է օգտագործվի խելամտորեն, սիրով դաստիարակվի և ընդունվի երախտագիտությամբ, անկախ այն դժվարություններից, որոնց կարելի է հանդիպել: Որպես այդպիսին, մեր կյանքը մերը չէ որ մենք զրկենք մեզ դրանից: Ինչքան էլ դժվար ու անլուծելի թվան ձեր հանգամանքները, հիշե՛ք, որ Աստծո համար չկան իրավիճակներ, որ նա չկարողանա լուծել: Նա ցանկացած հուսահատ թվացող իրավիճակ կարող է հասցնել դեպի օգտակար ավարտի: Ձեր համար այդ իրավիճակը հնարավոր է, որ թվա անհաղթահարելի դժվար, բայց Աստծո համար ոչ: Դուք ներքևից էք, Աստված վրևից: Մի խոսքով, ինքնասպանությունը երբեք չի լուծում խնդիրը. ավելի շուտ, դա խանգարում է մեզ որպեսզի Աստծո օգնությամբ լուծենք խնդիրը՝ միաժամանակ ուրախանալով նոր կյանքով: Որովհետև Նա և միայն Նա խոստանում նոր կյանք բլորո նրանց, ովքեր վստահում են իրեն, հավատում իրեն, հետևում իրեն և իրենց բեռը դնում են Նրա վրա:

Comments