Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Բանաստեղծություններ: в хорошем качестве

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Բանաստեղծություններ: 15 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Բանաստեղծություններ:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Hamo Sahyan Բանաստեղծություններ: Բանաստեղծությունները կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: 1. Վերադարձ 2. Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ 3. Երդիկն ի վար: `````` 2. Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա: Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա, Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած` ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ: 3. Երդիկն ի վար Երդիկն ի վար երկնքի խաղ, Առավոտ, Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ, Հացի հոտ: Զարթնած հովիտ, թրջված հովեր, Բոբիկ ոտ: Ցողի հոտ է, ծիծաղի հոտ, Շողի հոտ: Արևկող լանջ, մրկած կածան, Տապ ու տոթ: Քարի հոտ է, օշինդրի հոտ, Ուրցի հոտ: Թախկած ձյուներ և ծաղիկներ Ձյունի մոտ: Քամու հոտ է, բարձունքի հոտ, Ամպի հոտ: Ծմակն ի վար խոնավ խութեր, Խոնարհ խոտ Մամուռի հոտ, սարսուռի հոտ, Սունկի հոտ: Ահռելի ձոր, մաշված առու, Մրսած օդ, Ցավի հոտ է, անձավի հոտ, Մութի հոտ: Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ Հողի մոտ, Մորմոքի հոտ, արցունքի հոտ, Խնկի հոտ:

Comments