Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը в хорошем качестве

Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը 4 дня назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ուրբաթ իրանցիները վերստին ընտրատեղամասերում էին՝ քվեարկելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ուր մրցում էին միջուկային հարցով երկրի նախկին բանակցողը և բարեփոխիչի համբավ ունեցող օրենսդիրը։ Երկուսն էլ, բնականաբար, փորձում էին իրենց կողմը գրավել իսլամական հանրապետության քաղաքացիներին, որոնց համար նախորդ տարիները դյուրին չէին՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների և ժամանակ առ ժամանակ երկիրը ցնցող բազմահազար ժողովրդական հուզումների պատճառով։ Արտաքին քաղաքական կոշտ գծի կողմնակից Սաիդ Ջալիլին և սրտի վիրաբույժ ու խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը շարունակում էին պայքարը երկրորդ փուլում, քանզի հունիսի 28-ին կայացած առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց 50%-ից ավելին․ Փեզեշքիանը ստացավ 42,5%, Ջալիլին՝ 38,6%: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn Iran yntrutyunner

Comments