Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ինչպես է կրոնական կառույցի հիմնադիրը թողել աղանդը և դարձել Կաթոլիկ եկեղեցու հետևորդ в хорошем качестве

Ինչպես է կրոնական կառույցի հիմնադիրը թողել աղանդը և դարձել Կաթոլիկ եկեղեցու հետևորդ 12 дней назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ինչպես է կրոնական կառույցի հիմնադիրը թողել աղանդը և դարձել Կաթոլիկ եկեղեցու հետևորդ

✅«Կյանքի խոսք» աղանդի որոշ հովիվներ հաճախ են իրենց քարոզների ժամանակ անհարգալից խոսում Հայ Եկեղեցու ծեսերի, ձևավորված ավանդությունների, բարեպաշտական սովորությունների մասին։ Իրենց միակը ու ճշմարիտը համարող այս կրոնական կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանը պարզվում է՝ 2014թ․թողել է «Կյանքի խոսք» աղանդը և դարձել Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։ ✅Ինչպես է բացատրել Էկմանն իր և իր կնոջ ՝ Բրիջիտայի, դարձի գալը և Մայր Եկեղեցի վերադառնալը։ 2014թ. մարտի 9-ին «Livets Ord»-ի  բոլոր անդամներին ուղարկված նամակում իր դարձի վերաբերյալ նա ցնցող հայտարարություն է արել. Էկմանն ասել է՝ ես  նախևառաջ Քրիստոսին դարձա: Իր  նամակում նա մասնավորապես գրում է. «…Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված, և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհրդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետություն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդեսերունդ»: ✅Որքան էլ «Կյանքի խոսք»-ի  քարոզիչները փորձում են ասել, թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այն կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաև անուղղակիորեն Ուլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը: #Կյանքի_խոսք, #մետանոյա #metanoia #Աղանդ #Էկման

Comments