Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Պարույր Սևակ - Հանգստանում եմ (կարդում է Օ. Աճեմյան) в хорошем качестве

Պարույր Սևակ - Հանգստանում եմ (կարդում է Օ. Աճեմյան) 3 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Պարույր Սևակ - Հանգստանում եմ (կարդում է Օ. Աճեմյան)

Պարույր Սևակ Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի. Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ Խոր սահանքներից այս ահեղ դարի: Ուզում եմ այսօր լինել եսասեր. Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել, Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց, Քո աղջըկական սատանությունի՛ց՝ Քո սուտ վանումից ու խուսափումից Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից: Եվ կահավորել այն տունը գուցե, Որ Քաղսովետից չենք էլ ստացել: Եվ չհավանել այն վարագույրդ, Որ չի նվիրել դեռ մորաքույրդ: Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել, Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել: Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝ Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց, Նրանց սպասող լավ մանկությունից, Ապահով կյանքից, երջանկությունից: Եվ լինել անհոգ, և անդարդ լինել, Պարզապես սիրո՜ղ - ապրո՜ղ մարդ լինել, Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ, Քեզնով լիանալ Ու քեզ միանալ... Մոսկվա 26,04,1957

Comments