Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Արյունոտ դրոշ» ռազմահայրենասիրական երգ / "Blood Stained Banner" Armenian patriotic song в хорошем качестве

«Արյունոտ դրոշ» ռազմահայրենասիրական երգ / "Blood Stained Banner" Armenian patriotic song 2 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Արյունոտ դրոշ» ռազմահայրենասիրական երգ / "Blood Stained Banner" Armenian patriotic song

Հայ ժողովրդական ֆիդայական «Արյունոդ դրոշ» երգն է՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Սահակ Սահակյան: Երգի մեջ խոսվում է այն մասին, թե ինչպես օսմանյան սուլթանը (խոսքը Աբդուլ Համիդի II մասին է) սարսափով է լցվել, երբ հայ ժողովուրդը նրա բռնակալության դեմ ծածանել է իր ազատության դրոշը և կենաց-մահու կռվի ելել նրա ելուզակների դեմ: Երգի քառատողերից մեկում ասվում է, որ մեծ մարդասպանը սաստիկ զայրացել է ու հայերին ջնջելու հրաման տվել: Նա ձգտում է քանդել Հայաստանը և իսպառ ջնջել Հայ անունը, որպեսզի չխաթարվի իր անկախությունը: Տեղեկությունը՝ https://hayrazmik.com/bloody-flag/ Երգը՝ https://ergir.am/aryunot_drosh/ Բառերը՝ https://hayfon.livejournal.com/5632.html Արյունոտ դրոշ Արյունոտ դրոշ մեր ազատության, Ծածանվեց ընդդեմ բռնակալության, Հույսով լցվեցավ սիրտը հայության, Երկյուղը պատեց կայսեր օսմանյան։ Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ, Հայեր ջնջելու հրաման տվավ, Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն, Որ չխաթարվի յուր անկախություն։ Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան Քաջ ֆիդայիններ, առյուծի նման, Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ, Սարսափը տիրեց օսմանյան զորքին։ Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն, Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան, Կեցցե Հայաստան և ազատություն, Հայրենյաց պաշտպան քաջ ֆիդայություն։

Comments