Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ԻՄ ԵՐԳԸ в хорошем качестве

ԻՄ ԵՐԳԸ 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ԻՄ ԵՐԳԸ

երգում է՝ ՄՈՒՐԱԴ ՄՇԵՑԻՆ գործիքավորում «ԳԱԹԱ ԲԵՆԴի» համահիմնադիր՝ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԻՄ ԵՐԳԸ (Երգս՝ Նալբանդյան, Րաֆֆի, Պատկանյան, Իսահակյան է, անմահ Թումանյան: Երգս Չարենց է ու Վահան Տերյան, Երգս Շիրազ է, Պարույր Ղազարյան): *** Երգս Անտունի, Էրգիր ու կարոտ, Խարխլված սյուն է, կոտրված գերան: Երգս Էրգրականչ, կռունկ ու արոտ, Ծիրանի ծառ է ու Դլե յաման: Երգս մշուշ է՝ Մուրադ, Մեղրագետ, Վանա գիշեր է, կաթնալույս լուսին: Երգս Էրգրահուշ՝ Մուշ ու Ալաշկերտ, Ղարիբ ախպերն է՝ փարված Մասիսին: Երգս խոնարհված վանք է ավերակ, Տեր ողորմյան է, Առավոտ լուսոն: Երգս վիրավոր գմբեթ ու խոյակ, Կբացվե՞ն արդյոք դռները հուսո: Երգս Ջիվանու Ձախորդ օրերն է, Որ ձմռան նման կուգան ու կերթան: Երգս Անի´ն է, Սասունասա´րն է, Ավարայրն ահեղ ու Կարմիր Վարդան: Երգս հեղեղ է, Շաքեի ջրվեժ, Ֆիդայու ցավոտ կուրծքն է արնածոր: Երգս Նեմեսիս, պոռթկացող վրեժ, Բանկ Օտոման է, Լիզբոն, Խանասոր: Երգս սեգ արծվի ճիչ ու կռինչ է, Լեռներից հնչող շառաչ ու շաչյուն: Երգս խոլարձակ ձիու խրխինջ է, Պայթող աղբյուր է, որոտ ու գոչյուն: Երգս պատգամ է, երգս հավատամք, Երգս օրհներգ է, ինքնության կնիք: Երգս պայքար է, հավաքական կամք, Երգս դեռ կանգուն՝ մի բուռ Հայրենիք: Սահակ Սահակյան 2022թ. սեպ. 02 ք. Երեւան

Comments