Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Զինուժ / Zinuj / Зинуж 25.11.17 в хорошем качестве

Զինուժ / Zinuj / Зинуж 25.11.17 6 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Զինուժ / Zinuj / Зинуж 25.11.17

Նոյեմբերի 25-ը Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Այսօր նա 60 տարեկան կդառնար։ Ընդամենը 60 տարեկան։ Մոնթեն մարդ էր, որը գերադասեց Հայրենիքն ամեն ինչից՝ բարեկեցությունից, փայլուն կարիերայի հնարավորությունից և նույնիսկ կյանքից։ Մոնթեն Հայրենիք եկավ ամենաանհրաժեշտ պահին ու սարի նման կանգնեց ամենաթեժ կետում, զինակիցների հետ կռվեց, հաղթեց ու դարձավ օրինակ ոչ միայն իր զինվորների, այլև մի ամբողջ ժողովրդի ու հատկապես նոր սերնդի համար։ «Զինուժի» այս թողարկումը նվիրված է Մոնթեին ու նրա անունը կրող վարժարանին, որը լավագույն վկայությունն է հերոսի գործի շարունակականության: Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի տարեդարձն է։ Անդրադարձ, հայրենիքի նվիրյալի մարտական ուղուն։ Հերոսի արձանը՝ իր անունը կրող նոր կրթահամալիրի առջև։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողությունը՝ հանրապետության նախագահի մասնակցությամբ։ Վարժարանի նախկին սանն այսօր զորամասի հրամանատար է։ Պատիվ ունեմ էջը ներկայացնում է գնդապետ Ասատրյանի անցած զինվորական ճանապարհը՝ դեպի բարձունք։ Հերոսի մասին խոսում են նրա ընկերները՝ բացառիկ պատմություններ և դրվագներ Մոնթեի զինակիցների մեջբերումներում։ Եվ՝ կրթահամալիրի առաքելության մասին։ Նոր շենքի հմայքը՝ ոչ միայն դրսից, այլև դռներից ներս։ Դիլիջանյան չքնաղ անկյուն, որտեղից սկսվում է սաների ճանապարհը դեպի բարձունք։

Comments