Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ в хорошем качестве

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ

Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն: Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաեւ՝ արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնողները և այլն: Ընդ որում, վերջիններս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնեն մինչև գործունեություն սկսելը: Նորույթներ կան ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար: Փոփոխություններով՝ սակայն ընտանիքի անդամին արդեն անհրաժեշտ է որպես աշխատակից ձևակերպել: 2020 թվականից այլևս չի լինի արտոնագրային հարկով հարկման համակարգը: Այստեղ գործող տնտեսվարողները կտեղափոխվեն պետական տուրքի, շրջանառության կամ ընդհանուր հարկման և միկրոձեռնարկատիրության դաշտ: Եկող տարվանից՝ վարսավիրական, ավտոտեխսպասարկման և գործունեության մյուս տեսակները կգործեն միկրոձեռնարկատիրության համակարգում: Հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել խորհրդատվական եւ ֆինանսական ծառայություններ մատուցողները: Երեւանում՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնողները, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները ևս չեն կարող համարվել միկրոբիզնես, մինչդեռ մարզերում կարող են նրանք, ովքեր գործունեությունը չեն իրականացնում տոնավաճառներում կամ առևտրի կենտրոններում: Ի դեպ, եթե տարվա ընթացքում ՀԴՄ մեքենայի տուգանքի 3 դեպք գրանցվի, ընկերությունը կամ անհատը կդադարի լինել միկրոբիզնես: Միկրոձեռնարկատերերն ազատվում են բոլոր պետական հարկերից, այնուամենայիվ հարկային որոշ պարտավորություններ ունեն: Մասնավորապես, ներմուծումների մասով: Միկրոբիզնեսը հարկային պարտավորություն ունի նաև վարձու աշխատողի մասով: Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչեւ փետրվարի 1-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում. Facebook -   / petekamutner   Twitter -   / petekamutner   Telegram - https://t.me/pet_ekamutner Youtube –   / @armenia_pek  

Comments