Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Մխիթար Ներսեսյան Չունեմ ճամփա էլ ետ դարձի//Mxitar Nersesyan Chunem jampa el et dardzi в хорошем качестве

Մխիթար Ներսեսյան Չունեմ ճամփա էլ ետ դարձի//Mxitar Nersesyan Chunem jampa el et dardzi 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Մխիթար Ներսեսյան Չունեմ ճամփա էլ ետ դարձի//Mxitar Nersesyan Chunem jampa el et dardzi

Չունեմ ճամփա ետ դարձի Իմ շուրթերին` չարախոս, Անչափ տրտունջ ու հառաչ, Տե´ր, դու գիտես, թե իմ սիրտը , Ինչքան չար է քո առաջ։ Սիրո դիմաց քո անսահման Անվերջ մեղքեր եմ գործում, Պայքարում եմ ես մեղքի դեմ Եվ ինձանով հաղթել փորձում։ Բայց ես չունեմ հաղթություն, Տե´ր, առանց քեզ չունեմ ոչինչ, Քեզանով է ապրում հոգիս, Ո՜վ, Տիեզերքի արարիչ։ Ում նվիրվեմ հիմա ես, Չկա մեկը Քեզնից բացի, Ես ինչքան էլ տկարանամ, Չունեմ ճամփա էլ ետ դարձի։ Ես չեմ ուզում ապրել լավ կյանք, Ես չեմ ուզում արծաթ, ոսկի, Թող որ գործի իմ մեջ միայն` Զորությունը Քո Սուրբ խոսքի։ Ճանապարհին այս քարքարոտ, Տկար հոգիս տատանվում է, Եվ Քո խոսքը իմ կյանքի մեջ Ճշմարտապես կատարվում։ Դու օրհնում ես ինձ բարությամբ, Իսկ ես անվերջ բողոքում, Տե´ր, ողորմիր անարժանիս, Մեկնիր ձեռքդ իմ հոգուն։ Թե ինչ որ բան չհասկանամ Խոսքիդ դուռը իմ մեջ բացիր, Քանզի ինչքան տկարանամ, Չունեմ ճամփա էլ ետ դարձի։ Լուսավորիր ինձ Քո լույսով Այս աշխարհի խավարում մութ, Որ բարություն գործեմ միայն Այս մարդկանց մեջ չար ու անգութ։ Խաղաղություն չկա այստեղ, Չարությունն է անհամար, Սակայն ես այս աշխարհից չեմ` Աշխարհն օտար է ինձ համար։ Տառապում են հոգիները Այս քաոսում տագնապած, Այստեղ մարդիք հազարավոր, Հազար ցավով տառապած։ Ցույց տուր ճամփան Քո ճշմարիտ, Ողորմությամբ Դու մեզ դարձիր, Քանզի Քեզ ենք ընտրել կյանքում, Չունենք ճամփա էլ ետ դարձի։

Comments