Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Զոհվելուց 10 րոպե առաջ ենք խոսել հետը»․ մանրամասներ Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան դեպքից в хорошем качестве

«Զոհվելուց 10 րոպե առաջ ենք խոսել հետը»․ մանրամասներ Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան դեպքից 2 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Զոհվելուց 10 րոպե առաջ ենք խոսել հետը»․ մանրամասներ Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան դեպքից

19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելուց շուրջ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են։ Նա հունիսի 18-ին Վերին Շորժայի սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս է զոհվել։ Հրաչիկ Փիլիպոսյանի ընտանիքի անդամները ևս իրենց որդու զոհվելու հանգամանքերի մասին տեղեկություններ չունեն։ Պաշտպանության նախարարությունն անգամ ծնողներին չի հայտնել ցավալի լուրը, Բյուրականի նախկին գյուղապետի միջոցով են տեղեկացել։ «Աշտարակում էր էրեխեն, որ մեզ ասացին․․․ գիշերն էին բերել։ Մի գրամ չի անցել իմ մտքով, որ կարող է այսպիսի բան լինել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը և փոխանցեց որդու զոհվելու առնչությամբ իրենց հայտնի դարձած որոշակի տեղեկությունը․ «Ինքը կանգնած է եղել, իր կանգնելու պահը թշնամու կողմից բացառձակ չի դիտարկվել․․․վազել է (փոխհրաձգության ընթացքում,-հեղ․), պոստի ավագը ձայն է տվել՝ Հրաչ սպասի, Հրաչը չի սպասել, վազել է դեպի պոստը (վազել է այն դիրքի ուղղությամբ, որի վրա թշնամին կրակ է բացել,-հեղ․)»,- պատմեց հայրը։ Ընտանիքի անդամները նշում են, որ իրենց որդու հետ դեպքից կարճ ժամանակ առաջ են հետը խոսել։ «Ես վերջին անգամ հետը 9:30-ին եմ խոսել»,- նշում է հայրը, իսկ ազգականներից Մուշեղ Բաբայանը՝ լրացնում․ «Ասում են, որ այդ խառը իրավիճակը ժամը 10-ից է սկսվել, բայց կոնկրետ դեպքը տեղի է ունեցել 11-ի կողմերը»։ «Դեպքից 10 րոպե առաջ ենք խոսել հետը։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, տատ ջան»,-ասաց տղայի տատիկը՝ Սուսաննա Բաբայանը։ Հուլիսի մեկին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հրաչիկ Փիլիպոսյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։

Comments