Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Հայ ավանդական Ամանորի մասին։ в хорошем качестве

Հայ ավանդական Ամանորի մասին։ 1 год назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Հայ ավանդական Ամանորի մասին։

...Թոնիրները խորանի են, Հացթուխները խանում խաթուն, էս տանը կա երկու լիզու, Մինը բարի, մինը չարի, Չարինը ընդի, բարինը`ըստի. Բարին վեր գա, ձեզ հետ նստի, Բարով թող գա ձեր նոր տարի. Մարազներուդ չիմ կատարի 🌞🌾 Հատվածը`«Հայ ասպետ» հաղորդաշարի`«Ավանդական Ամանոր» թողարկումից,«Ակունք» համույթի մասնակցությամբ 🧡 ______________ Հնում ամանորի գլխավոր բաղադրիչներից էր հանդիսանում Տարի հացը,որը կոչում էին նաև Կրկենիի,Դովլաթ կրկենի,Կլոճ ,Փուռնիկ և այլ անուններով ✨🫓 Տաբեր տեղերում հացի բաղադրամասերը ,ձևը տարբեր Էր։«Տարին» կարող էրլինել գաթա, բաղարջ, ձվաձև , կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն`ըստ ճաշակի և ցանկության։Ծիսական հացի մեջ անպայման մի նշան էին դնում`կորիզ,լոբի,դրամ և այլն։ Այնուհետև կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին։ Ում բաժնի միջից դուրս գար նշանը,այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար: Ծիսական հացի միջի նշանը նշանի տերը պահում էր ողջ տարին: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին,նշանակում էր տարվա առատությունը գութանից, այսինքն երկրագործությունից կգար: Գուշակություններ անելու նպատակով շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ թխվածքներ,որոնք կոչվում էին Ասիլ-Բասիլներ։Այդ հացիկները պատրաստում էին աչքերի, բերանի և կրծքին դրած ձեռքերի վրա չամիչներ խրելով:Թխվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար 💛 Նոր տարուն նախորդող գիշերը հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ ,Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով։Այս բոլոր անուններն ունեն իրենց բացատրությունները.«Լոլեի գիշեր» անունը, թերևս, գալիս է այն հանգամանքից, որ Նոր տարվան նախորդող օրը հայոց մեջ թխվող հացատեսակների շարքում' «փուռնիկ», «կլոճ» և այլն, հիշատակվում է նաև «լոլիկը»: Կախ կամ Կաղ բառերը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում են այդ գիշեր պահուստի թարմ մրգի կախանները տուն բերելու և առաստաղից կախելու համար։ «Գոտեկախ»_ը`պատանեկան գիշերային շրջայցերի ժամանակ երդկից գոտիով գուլպաներ կամ զամբյուղներ կախելու սովորույթով 🧺🧣 ~~~~~~ ©Հրանուշ Խառատյան-Առաքելյան`«Հայ ժողովրդական տոներ»։

Comments