Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Պոստ Ֆակտում. Ավրորա մրցանակաբաշխություն в хорошем качестве

Պոստ Ֆակտում. Ավրորա մրցանակաբաշխություն 7 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Պոստ Ֆակտում. Ավրորա մրցանակաբաշխություն

Արդեն երկրորդ տարին է Հայաստանում անցկացվում է Ավրորա Միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը: Սա բացառիկ մի միջոցառում է, որ ամեն տարի Հայաստանը մի քանի շաբաթ դարձնում է աշխարհի կենտրոն, որտեղից ամբողջ աշխարհով տարածվում են մարդասիրության ազդակները: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր մեկ դար առաջ փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Անցած տարի առաջին մրցանկակիրը բացառիկ մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն էր: Ով կլինի այս տարվա մրցանակակիրը, պարզ կլինի առաջիկա ժամերի ընթացքում: Մինչեւ այդ «Ավրորա» մրցանակաբաշխությանը տեղում հետեւում է Մանու Իրիցյանը: «Մի քանի րոպեից կսկվի աշխարհում առաջին ու միակ մարդասիրական Ավրորա մրցանակաբաշխությունը: «Ավրորա» մրցանակն առաջին անգամ անցկացվեց անցած տարի` ապրիլի 24-ին: Այս տարի «Ավրորա»-ն ավելի մասշատաբային էր, սկսվեց ապրիլի 24-ին ու շարունակվեց հինգ շաբաթ, գլխավոր արարողությունն այսօր է: «Ավրորա»-ի հիմնադիրները այս հինգ շաբաթները պատահական չեն ընտրել, ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածը` ցեղասպանությունից, մինչեւ առաջին հանրապետության հռչակման օրը, խորհրդանշում է տառապանքից վերածնունդ ընկած ուղին: Հինգ հավակնորդներից մեկը` Սիրիայի Մադայա ավանում աշխատող երիտասարդ բժիշկը` Մուհամադ Դարվիշը փաստաթղթերի պատճառով չի կարողացել գալ: Մնացած չորս հավակնորդներն այստեղ են: Առաջիկա ժամերին մենք տեսնելու ենք մարդկանց, որոնք, իսկապես, բացառիկ են իրենց մարդասիրությամբ ու անձնազոհությամբ: Նոբելյան մրցանակակիրներից բաղկացած ընտրող հանձնաժողովը հինգ հավակնորդներից ընտրել է մեկին: Դափնեկիրը կհայտարարվի մի քանի րոպեից, նա կստանա մեկ միլիոն դոլար` իր մարդասիրական գործունեությունը շարունակելու համար»:

Comments