Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ինչպե՞ս դառնալ ինքնավստահ և հավատալ ուժերիդ, երբ ոչ ոք չի հավատում քեզ в хорошем качестве

Ինչպե՞ս դառնալ ինքնավստահ և հավատալ ուժերիդ, երբ ոչ ոք չի հավատում քեզ 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ինչպե՞ս դառնալ ինքնավստահ և հավատալ ուժերիդ, երբ ոչ ոք չի հավատում քեզ

Հավատալ քո ուժերին ու հաջողությանը, մինչև ինչ-որ մեկը երբևէ կանի դա: Սա է շատ հաջողակ մարդկանց նշանաբանը: ԿայզենTV-ում «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին: Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Անահիտը՝ «Բարև Ձեզ, Արևիկ: Ինձ շատ են ոգևորում և ուժ տալիս Ձեր հաղորդումները: Մեկ տարի է, ինչ ավարտել եմ ուսումս ու ժամանակավորապես աշխատում եմ հյուրանոցում, բայց երազանքս է կայանալ նորաձևության աշխարհում: Թեև շատ եմ սիրում հագուստի էսքիզներ անել, այնուամենայնիվ, շրջապատի մարդիկ չեն հավատում ուժերիս, ու դա ստիպում է, որ ես ինքս էլ թերահավատ դառնամ իմ կարողությունների ու երազանքիս նկատմամբ: Ինչպե՞ս վարվեմ նման իրավիճակում: Նախապես շնորհակալ եմ»: Ի պատասխան Անահիտի հարցին՝ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր անձնական պատմությամբ։ «Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Հայաստանում քոուչինգը կայացնելու ուղղությամբ, ես մի շատ հետաքրքիր օրինաչափություն էի նկատում: Դա այն էր, որ գրեթե ոչ ոք չէր հավատում ինձ. շատ մարդիկ չէին զլանում կրկնել, թե իբր չեմ կարող ոչնչի հասնել, թե իբր չափից երիտասարդ եմ, և ինձ պակասում է տարիների փորձը, թե իբր իմ ձգտումները չափից մեծ են և այլն։ Թեև արտաքուստ տեղի չէի տալիս այդ «խորհուրդներին», հոգուս խորքում մտավախություններ ունեի, որ գուցե այդ մարդիկ ճիշտ են: Կյանքի հենց այդ փուլում ինձ համար պարզ դարձավ մի բան. կապ չունի՝ որքան շատ արժանիքներ ես ունեմ, որքան շատ եմ աշխատում ինձ վրա կամ որքան շատ բան ունեմ տալու աշխարհին, ինձ ոչ ոք չի հավատալու, քանի դեռ ես ինքս անմնացորդ չեմ հավատում իմ ուժերին և իմ կարողություններին։ Եվ հենց այդ ժամանակվանից ի վեր, ես շատ մեծ եռանդով սկսեցի հավատ սերմանել ինքս իմ մեջ՝ իմ հնարավորությունների, իմ կարողությունների, իմ արժանիքների նկատմամբ: _________________________________________________________________ Շնորհակալություն ենք հայտնում «Կանգառ» նախագծին (  / kangarevents  ) և “I Can Art Studio”-ին մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար: _________________________________________________________________ Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար: Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։ Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը: Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝ http://www.kaizenmastery.com/ Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝ Facebook:   / kaizenmastery   LinkedIn:   / arevikhayrapetyan   Instagram:   / kaizenmastery   Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին: Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Ձգտե՛ք Կատարելության․․․ Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

Comments