Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում. Մայր Թերեզա և Նելսոն Մանդելա в хорошем качестве

Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում. Մայր Թերեզա և Նելսոն Մանդելա 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում. Մայր Թերեզա և Նելսոն Մանդելա

Ինչպես ներել, երբ ներելն անհնար է թվում. 5 օգտակար խորհուրդ լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի կողմից: Ներելու մասին իմաստուն մտքեր և աֆորիզմներ շատ կան: Ահա մի չինական ասացվածք՝ նա, ով վրեժի է ձգտում, երկու գերեզման է փորում։ Մայր Թերեզայի և Նելսոն Մանդելայի օրինակները հիշեցնում են, որ քո երջանկությունը քո ձեռքերում է: Թեև ներելու ունակությունը այնպիսի հմտություն չէ, որի համար երեխային կարելի է գնահատական դնել, սակայն ներելու ունակությունը շատ ավելի լավ կարող է կանխատեսել անհատի կյանքի որակը, քան բոլոր գերազանց գնահատականները միասին վերցված։ Չէ՞ որ ներել նշանակում է բաց թողնել այն հսկայական բեռը, որ մենք կրում ենք մեր ուսերին տարիներ, երբեմն տասնամյակներ շարունակ ու, քանի դեռ կրում ենք այդ բեռը, մենք չենք կարողանալու լիաթոք շնչել, ապրել լիարժեք կյանքով ու մեր լավագույնով հանդես գալ աշխարհում: Մինչև չսովորեք ներել ու բաց թողնել այն ամեն ցավն ու վիրավորանքը, որ կա Ձեր սրտում, Դուք անխնա վատնելու եք Ձեր էներգիան՝ անցյալը հիշելու վրա, գուցե նույնիսկ վրիժառության մտքեր ունենաք: Դժվար թե ինչ-որ մեկն իր կյանքի վերջում կարող է երջանիկ ու բավարարված լինել այն մտքից, որ ամբողջ կյանքում շղթայված է եղել վիրավորանքով, բարկությամբ կամ ցավի կապանքներով։ Այդ ժամանակ արդեն չափից ուշ կլինի շղթաներից ազատվելու համար։ Այն ժամանակ, երբ կարողանաք ներել նրան, ով աններելի է Ձեզ համար, կյանքը միանգամայն ուրիշ կլինի, այն միանգամայն ուրիշ երանգներ, ուրիշ համ ու հոտ կունենա, կյանքը պարզապես ավելի լավը կլինի Ձեզ համար։ Իհարկե, ներելու մասին շատ ավելի հեշտ է խոսել, քան իրականում ներել։ Ներելը մի վայրկյանում տեղի չունենում. այն պահանջում է ժամանակ, այն պահանջում է շատ ջանքեր, բայց ներելուն ուղղված մեր ջանքերը անհետևանք չեն մնալու, ու ժամանակի ընթացքում ներելու շնորհիվ մենք կարողանալու ենք ամոքել այն վերքերը, որոնք մեզ հետ են պահում լիարժեք կյանքով ապրելուց: _________________________________________________________________ Շնորհակալություն ենք հայտնում «MansArt» արվեստի կենտրոնին (  / mansartstudio  ) մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար: _________________________________________________________________ Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար: Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։ Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը: Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝ http://www.kaizenmastery.com/ Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝ Facebook:   / kaizenmastery   LinkedIn:   / arevikhayrapetyan   Instagram:   / kaizenmastery   Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին: Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Ձգտե՛ք Կատարելության․․․ Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

Comments