Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է». ինչպես Մոսկվան թույլ տվեց ահաբեկչությունը Դաղստանում в хорошем качестве

«Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է». ինչպես Մոսկվան թույլ տվեց ահաբեկչությունը Դաղստանում 3 дня назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է». ինչպես Մոսկվան թույլ տվեց ահաբեկչությունը Դաղստանում

Փորձագետներն անդրադարձել են Կրեմլի փորձերին՝ Ռուսաստանում իսլամիստների հարձակումները կապել Ուկրաինայի հետ։ Այս հունիսի 27-ին Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի ռուսալեզու կայքում մի հրապարակում հայտնվեց՝ ««Իսլամական պետություն-Խորասանի» գլոբալ սպառնալիքի աճի մասին» վերտառությամբ: Հոդվածը արտատպվել է ռուսաստանյան Մերձավոր Արևելքի ինստիտուտի կայքէջից և վերաբերում է իսլամիստական «Վիլայաթ Խորասան» զինված խմբավորմանը, որը սերտ առնչություն ունի ահաբեկչական «Իսլամական պետության» հետ։ Հոդվածի հեղինակը՝ ինստիտուտի գիտաշխատող Լարիսա Շաշոկը անդրադարձ է կատարել «Իսլամական պետություն-Խորասանի» աճող ակտիվության դեմ ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, անգամ ԱՊՀ որոշ երկրների ու միջազգային կազմակերպությունների պայքարին, սակայն այս համատեքստում որևէ հիշատակում չկա Ռուսաստանի մասին, թեև այս մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall-ի դեմ իրականցված արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնեց հենց «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպությունը, ինչի հետևանքով սպանվեցին առնվազն 145 հոգի։ Ուշագրավ է, որ Շաշոկի ծավալուն հրապարակման երկրորդ մասը հայտնվեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի կայքում հունիսի 23-ին, այն օրը, երբ Դաղստանում զինված խմբավորումը գրոհեց տեղի ուղղափառ եկեղեցին ու սինագոգը՝ գնդակահարելով մոտ մեկուկես տասնյակ ռուսաստանցի ոստիկանների։ «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn rusastan

Comments